Մատուդիի համար պատիվ է խաղալ Բեքհեմի հետ
02/03/2013 18:26
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Բլեզ Մատուդին ուրախ է, որ անգլիացի Դևիդ Բեքհեմը միացել է իրենց.
-Բեքհեմն ապացուցեց, որ նա ոչ միայն հիանալի մարդ է, այլ նաև հանճարեղ ֆուտբոլիստ է: Կարծում եմ, որ Դևիդը թիմին մեծ հաջողություն կբերի և կօգնի իրականացնել այս մրցաշրջանում մեր առաջ դրված խնդիրները:
Բեքհեմը ոգեշնչման աղբյուր է շատ խաղացողների համար: Բոլորը տեսան, թե նա ինչպես էր աշխատում դաշտում «Մարսելի» հետ խաղի ժամանակ: Այն, որ նա 37 տարեկան է, ոչինչ չի նշանակում: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Բեքհեմի հետ: