Պլատինին պնդում է, որ 2022թ. Աշխարհի առաջնությունը պետք է ձմռանն անցկացվի

Պլատինին պնդում է, որ 2022թ. Աշխարհի առաջնությունը պետք է ձմռանն անցկացվի

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2022թ. Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը պետք է ձմռանն անցկացվի.

-Ես կաջակցեմ Քաթարին միայն երկու պայմանով: Առաջին հերթին ամառվա տապի պատճառով խաղերը պետք է ձմռանն անցկացվեն: 40 աստիճան շոգի ժամանակ խաղալ հնարավոր չէ, երկրպագուների համար էլ լավ չի լինի: Երկրորդ’ Արաբական Միացյալ Էմիրությունները ևս պետք է մասնակցեն կազմակերպչական աշխատանքներին, քանի որ առաջնությունն ընթանալու է ամբողջ տարածաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում