«Ռեալը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում 26-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հերթական Էլ Կլասիկոն: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» օրեր առաջ 1:3 հաշվով առավելության էր հասել «Բարսելոնայի» նկատմամբ` արդեն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում:
Այսօր,«Սանտիագո Բերնաբեու» տեղի ունեցած խաղում մադիդցիները կրկին հաղթանակ տոնեցին:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին Ալվարո Մորատայի գեղեցիկ փոխանցումից հետո բացեց բացեց Կարիմ Բենզեման։ 18-րդ րոպեին Լիոնել Մեսսին հավասարեցրեց հաշիվը: Խաղավարտից րոպեներ առաջ` անկյունային իրացումից հետո գլխի հարվածով «արքայական ակումբին» հաղթանակ պարգևեց Սերխիո Ռամոսը։ «Ռեալ»-«Բարսելոնա»` 2:1:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում