Ռամոս. Ադրիանոյի հետ դրվագի համար տեսանյութը պետք է դիտեմ

Ռամոս. Ադրիանոյի հետ դրվագի համար տեսանյութը պետք է դիտեմ

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղից հետո (2:1) խոսել է իրենց հաղթանակի մասին.

-Չնայած թիմի կազմում լուրջ փոփոխություններ կային, մենք լավ խաղ անցկացրինք: Մենք շարունակելու ենք առաջնությունում մեր պայքարը: 

Չգիտեմ Ադրիանոյի հետ դրվագում բախում կար թե ոչ, դրա համար պետք է ձայնագրությունը դիտեմ:

Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, որտեղ երկար տարիներ հաղթել չենք կարողանում: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին վստահ ենք մոտենում, բայց առաջվա պես հարգում ենք հակառակորդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում