Բենիտես. Կկարողանանք պահպանել երրորդ հորիզոնականը
02/03/2013 23:24
Նմանատիպ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը «Նորվիչին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ թեպետ ոչ բոլոր հանդիպումներում է հաջողվում բարձր որակ ցուցադրել, այնուամենայնիվ գոհ է իր թիմի խաղից.
-75 րոպեների ընթացքում մենք ամբողջովին վերահսկում էինք դրությունը, լավ խաղ էինք ցուցադրում և դարպասը գրավելու հիանալի հնարավորություններ ունեինք: Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր աջակցում էին ֆուտբոլիստներին` հավելյալ ուժ հաղորդելով: Ես ուրախ եմ Բայի համար, ով հիասքանչ գոլ խփեց:
Այժմ մենք լավ դիրքում ենք գտնվում և հավատում ենք, որ կկարողանանք պահպանել երրորդ հորիզոնականը: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Այս պահին մեզ համար կարևոր է պահպանել թիմային ոգին և շարունակել վաստակել միավորներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում