Շմելցեր. «Շախտյորը» չափից դուրս վտանգավոր է

Շմելցեր. «Շախտյորը» չափից դուրս վտանգավոր է

«Բորուսսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը խոսել է «Շախտյորի» հետ առաջիկա խաղի մասին.

-Շատ ցավալի է, որ դուրս մնացինք Գերմանիայի գավաթի խաղարկությունից, հիմա սակայն կենտրոնանալու ենք այլ խնդիրների լուծման վրա: Մեզ խիստ անհրաժեշտ է երկրի առաջնությունում պահպանել երկրորդ հորիզոնականն ու առաջ գնալ Չեմպիոնների լիգայում: 

Դոնեցկի խաղի արդյունքը մեզ առավելություն է տալիս, սակայն «Շախտյորին» հաղթելու համար պետք է առավելագույնս կենտրոնանանք խաղին: «Շախտյորը» չափից դուրս վտանգավոր է: Պետք է առանձնացնել հատկապես բրազիլացի ֆուտբոլիստներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում