Բեքհեմ. «Օլդ Թրաֆորդ» վերադարձը կոգեշնչի Ռոնալդուին

Բեքհեմ. «Օլդ Թրաֆորդ» վերադարձը կոգեշնչի Ռոնալդուին

«ՊՍԺ»-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարծում է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Օլդ Թրաֆորդում» խաղալիս յուրահատուկ զգացողություն է ունենում: Նշենք, որ մարտի 5-ին այնտեղ իսպանացիները Չեմպիոնների լիգայի շրջանակներում կհանդիպեն դաշտի տերերին.

-«Օլդ Թրաֆորդ» վերադարձը յուրահատուկ լինի Ռոնալդուի համար: Երկրպագուները սիրում են նրան, դա մեծ իրադարձություն է լինելու: Վստահ եմ, որ վերադարձը ոգեշնչելու է Ռոնալդուին: Դժվար է ասել, թե այդ մեծ խաղում ով կհաղթի: Երկու հիանալի թիմեր են հանդիպում, ովքեր իրենց կազմում հիանալի ֆուտբոլիստներ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում