Անչելոտի. Մրցավարությունը Ֆրանսիայի առաջնության գլխավոր խնդիրն է

Անչելոտի. Մրցավարությունը Ֆրանսիայի առաջնության գլխավոր խնդիրն է

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի` «Ռեյմսից» կրած նվազագւյն հաշվով պարտությունը:

-Այս պարտությունը տաբերվում է «Սոշոյից» կրած պարտությունից (2:3): Այս անգամ չկար ֆուտբոլիստների` խաղին լուրջ վերաբերելու խնդիր: Դաշտը շատ վատն էր: Ես չեմ կարող բարկանալ ֆուտբոլիստների վրա, գոլը տեխնիկական պահ էր, և ոչ թե ֆուտբոլիստների անուշադրության հետևանք: Թիմը լավ աշխատանք է կատարում և առաջվա պես բարձունքին է:

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչի գոլին, որը մրցավարը չհաշվեց, ապա կասեմ` մրցավարությունը Ֆրանսիայի առաջնության գլխավոր խնդիրն է: Մրցավարները պետք է ավելի ուշադիր լինեն,-ասել է Անչելոտին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում