Ռաֆայել Նազարյան. Գոլային պահերով առավելություն ունեինք
03/03/2013 15:20
Նմանատիպ
Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Իմպուլսի» հետ ոչ ոքի ավարտված հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է.
-Կարծում եմ` հաշիվը տրամաբանական էր, չնայած, որ մի քանի գոլային պահերով մենք առավելություն ունեինք: Գարնանային այս ժամանակահատվածում ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը բարձր չի, ինչն, ըստ իս, երկու թիմերի մոտ էլ երևաց:
Խաղի տեմպը բարձր չէր: Այսօր նորամուտ էին նշում Սարգիս Բալոյանը և Դավիթ Զաքարյանը: Երկուսից էլ գոհ եմ: Հատկապես շատ ուրախացրեց Դավիթը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում