Կասսանոյի և Ստրամաչոնիի վիճաբանության պատճառը դիետա՞ն է, թե՞ Մոուրինյոն
Նմանատիպ
Իտալական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ «Ինտերի» հանդերաձարանում տեղի ունեցող կոնֆլիկտներին: Թեպետ ո´չ թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին, ո´չ Անտոնիո Կասսանոն չեն մեկնաբանել տեղի ունեցած վիճաբանությունը, որ կարող էր վերածվել ծեծկռտուքի, ԶԼՄ-երը առաջ են քաշել իրենց վարկածները:
Corriere dello Sport-ը գրում է, որ պատճառը Կասսանոյի մի փոքր գիրանալն է: Հերթական բժկական ստուգումից հետո, երբ Ստրամաչոնին տեղեկացել է ֆուտբոլիստի ավելորդ կիլոգրամների մասին, բարկացել է և Կասսանոյին մեղադրել դիետային չհետևելու մեջ:
Կա վարկած նաև, որ Անտոնիո Կասսանոն խստորեն քննադատել է իր երիտասարդ թիմակիցենրին սխալների համար, ինչը դուր չի եկել գլխավոր մարզչին:
Իսկ La Gazzetta dello Sport-ը գրում է, որ վիճաբանությունը սկսվել է, երբ Կասսանոն անհաջող կատակել է և հիշել «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում