Բեքհեմ. Տղաներս «Մանչեսթեր Յունայթեդին» և «Արսենալին» են երկրպագում
03/03/2013 15:58
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է իր տղաների ֆուտբոլային ճաշակի մասին.
-Անկեղծ կասեմ, մեծագույն երջանկություն էր ինձ համար վերջին տասը տարիներին կարիերաս երեխաներիս հետ կիսելը: Ես ցանկանում էի, որ ֆուտբոլային կյանքում երեխաներս կողքիս լինեին: Ես անչափ երջանիկ եմ, որ ամեն ինչ ստացվեց:
Իհարկե, Դևիդ Բեքհեմը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, սակայն երբ երեխաներիս հետ եմ, ես պարզապես հայր եմ, ով սիրում է նրանց հետ ֆուտբոլ դիտելու գնալ: Տղաներիցս երկուսը «Մանչեսթեր Յունայթեդին» են երկրպագում, մյուս տղաս` «Արսենալին»: Պատկերացում չունեմ, թե ինչպես այդպես ստացվեց: Նրանցից մեկը հիմա «Չելսիի» հետ է մարզվում, տեսնենք, թե ինչ դուրս կգա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում