Պիկե. Մրցավարը պետք է ներողություն խնդրի «Բարսելոնայից»
03/03/2013 16:01
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն համոզված է, որ երեկ տեղի ունեցած Կլասիկոյի վերջին րոպեներին հանդիպման գլխավոր մրցավար Անխել Պերես Լասան պարտավոր էր նշանակել 11 մետրանոց հարված: As-ի հետ զրույցում Պիկեն ասել է.
-Մեր տաղանդը մեզ բավականացնում է մրցավարի թիկունքում չթաքնվելու համար. այն դրվագում միանշանակ կար 11 մետրանոց հարվածի խախտում: Մենք փորձում էինք դա ասել մրցավարներին, բայց բոլորն էլ տեսան` ինչ եղավ:
Ես հույս ունեմ, որ հաջորդ հանդիպման ժամանակ Պերես Լասան ներողություն կխնդրի «Բարսելոնայից»: Ոչ-ոքին կլիներ ամենաարդար արդյունքը: Ես հավատում եմ մեր թիմին: «Բարսելոնայի» ներկայիս կազմը լավագույն է վերջին տարիների ընթացքում: Այն ավելի ուժեղ է, քան 2009 կամ 2012 թվականներին, երբ մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում