Բրենդան Ռոջերս. Կարագերին հնարավոր չէ փոխարինել

Բրենդան Ռոջերս. Կարագերին հնարավոր չէ փոխարինել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, որ ֆուտբոլը շատ բան կկորցնի Ջեյմի Կարագերի հեռանալուց հետո: Հիշեցնենք, որ Կարագերը օրերս հայտարարել էր մրցաշրջանից հետո իր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

– Ինձ համար Կարագերը անփոխարինել է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը,- Նա այն եզակի պաշտպաններից է, որ խաղադաշտում իր գրագետ գործողությաններով նպաստում է թիմի խաղին և երիտասարդների համար հիանալի օրինակ է: Ֆուտբոլը շատ բան կկորցնի նրա հեռանալուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում