Լուկարելլի. Միլիտոն կվերադառնա
03/03/2013 17:24
Նմանատիպ
Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Քրիստիան Լուկարելլին համոզված է, որ ծանր վնասվածքը Դիեգո Միլիտոյին չի ստիպի ավարտել կարիերան:
– Ես չեմ կարծում, որ դա Միլիտոյի վերջին հանդիպումն էր: Ինքս 35 տարեկան հասակում ծնկի շատ ծանր վնասվածք ստացա, սակայն 3 ամսից նորից խաղադաշտում էի: Բայց ես կախարդ չէի, ուղղակի բոլորին ապացուցեցի, որ հնարավոր է վերականգնվել ծանր վնասվածքներից հետո:
Ճիշտ է, խաղացողի ցանկությունը վերադառնալ մեծ ֆուտբոլ պետք է շատ բարձր լինի, սակայն ես գիտեմ, որ Միլիտոն կհաղթահարի այս խոչընդոտը: Նա հիանալի ֆուտբոլիստ է, և պետք է «Ինտերին»,- ասել է Լուկարելլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում