Անդերսոն. Փորձել եմ լքել «Յունայթեդը»

Անդերսոն. Փորձել եմ լքել «Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Անդերսոնը, տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ բազմիցս փորձել է լքել «Յունայթեդը»:

– Կարող եմ ասել, որ ես «Յունայթեդի» հետ դեռ 3 տարվա պայմանագիր ունեմ: Շատ անգամ եմ փորձել լքել «Յունայթեդը», սակայն դա ինձ չի հաջողվել,- ասել է Անդերսոնը Globo Esporte –ին տված հարցազրույցում:

Ֆուտբոլիստը դժգոհել է, որ չի խաղում հիմնական կազմում և ցանկանում է վերադառնալ Բրազիլիայի հավաքական, որտեղ 2008թ.-ից հանդես չի եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում