Միրոսլավ Քլոզե. Կարող էի «Բարսելոնայում» հայտնվել

Միրոսլավ Քլոզե. Կարող էի «Բարսելոնայում» հայտնվել

Հռոմի «Լացիոյի» հարձակվող գերմանացի Միրոսլավ Քլոզեն խոստովանել է, որ կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»:

– Ես 2007թ.-ին կարող էի հայտնվել «Բարսելոնայում»: Իհարկե ցանկանում էի հանդես գալ «Բարսելոնայում», քանի որ դա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Հիանալի կլիներ, սակայն դա արդեն անցյալում է: Արդյունքում ես տեղափոխվեցի «Բավարիա»: Լավ որոշում էր, քանի որ ես այնտեղ շատ բան սովորեցի: Գերմանական ակումբից հետո ես շատ առաջարկություններ ունեի Անգլիայից, Գերմանիայից և Թուրքիայից, սակայն ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո տեղափոխվեցի Հռոմ,- Քլոզեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Քլոզեն «Լացիո» տեղափոխվեց 2011թ.-ին ազատ գործակալի կարգավիճակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում