Պարդյու. Եվրոպայի Լիգան կարևոր մրցաշար է

Պարդյու. Եվրոպայի Լիգան կարևոր մրցաշար է

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ Եվրոպայի Լիգայում նրանք հաջողությամբ կարող են հասնել եզրափակիչ և նույնիսկ հաղթել կարևոր մրցաշարում:

Հաջորդ շաբաթ «Նյուասլին» դժվար հանդիպում է սպասվում մախալչկալայի «Անժիի» հետ: «Տոտենհեմի» և «Չելսիի» հետ նրանք համարվում են գավաթի գլխավոր հավակնորդներից մեկը:

– Հիմա մենք մրցաշարի այն կարևոր հատվածում ենք, երբ հետ գնալ չես կարող: Բոլոր 16 ակումբները, որոնք պայքարում են այս մրցաշարում կենտրոնացել են մեկ մտքի վրա՝ հաղթել Եվրոպայի Լիգայում,- ասել է Պարդյուն:

Սա շատ կարևոր մրցաշար է: Եթե նույնիսկ Չեմպիոնների Լիգայի ներկայիս չեմպիոն լոնդոնի «Չելսին» ցանկանում է տիրել այս գավաթին, ապա պետք է ջանք ու եռանդ չխնայի և ներդնի իր բոլոր ուժերը:

Մենք ունենք բոլոր հնարավորությունները տիրանալու այս գավաթին այնքան, ինչքան մյուս 16 թիմերը: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում «Նյուքասլը» առավելության հասավ խարկովի «Մետալիստի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում