Բոբի Չարլթոն. Ռոնլադուն ցանկանում էր դառնալ լավագույնն աշխարհում և դարձավ
Նմանատիպ
Աշխարհի չեմպիոն, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Բոբի Չարլթոնը հիշել է 1957 թվականին տեղի ունեցած «Ռեալ»-«Ման. Յունայթեդ» խաղը և իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդու մասին:
-«Ռեալի» դեմ մենք խաղացինք 1957 թվականի գարնանը: Ես ծառայում էի բանակում և մի քանի օր բացակայելու թույլատվություն ստացա: Այն ժամանակ փոխարինումներ չկային, ուստի ողջ հանդիպմանը ես հետևեցի պահեստայինների նստարանից:
Մի ֆուտբոլիստից ես պարզապես չէի կարողանում ուշադրությունս շեղել: Նա այնպիսի լավ և խելացի ֆուտբոլիստ էր, ինչպիսինին ես չէի տեսել դրանից առաջ: Պարզվեց նա Ալֆրեդո դի Ստեֆանոն էր: Բացի նրանից այնտեղ էին նաև Կոպան, Խենտոն և Պուշկաշը:
Ժամանակակից «Ռեալում» լավ ֆուտբոլիստները քիչ չեն, բայց Կրիշտիանու Ռոնալդուն առանձնանում է: «Մանչեսթերում» ոչ ոք չէր ցանկանում, որ նա տեղափոխվի «Ռեալ»: Բայց «Ռեալը» Ռոնալդուի համար իդեալական վայր դարձավ: Նա միշտ ցանկանում էր դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և դարձավ…Այժմ մենք պետք է նրան կանգնեցնելու միջոց գտնենք,-ասել է Չարլթոնը As-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում