Մարկ Ուեբբեր. Չեմ կարծում, որ սա «Ֆորմուլա 1»-ում իմ վերջին տարին է
03/03/2013 19:35
Նմանատիպ
«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Մարկ Ուեբբերը հայտարարել է, որ 36 տարեկանում զգում է իրեն այնպես, ինչպես 25-ում և դեռ չի պատրաստվում լքել «Ֆորմուլա 1»-ը:
«Ես դեռ ինձ զգում եմ, ինչպես 25 տարեկան երիտասարդը: Գիտակցում եմ, որ արդեն մեծ եմ, բայց ինձ երիտասարդ եմ զգում: Ես հոգնածության զգացողություն չունեմ. ինձ շատ լավ եմ զգում և չեմ կարծում, որ սա իմ վերջին մրցաշրջանն է «Ֆորմուլա 1»-ում»,-ավտոարշավորդի խոսքերը մեջբերել է The Sun-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում