Վիլաշ-Բոաշ. Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարցը դեռ վճռված չէ

Վիլաշ-Բոաշ. Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարցը դեռ վճռված չէ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մեկնաբանել է «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակը` 2:1:

«Այս հաղթանակը շատ կարևոր էր: Այն մեծ նշանակություն ունի երկրպագուների համար: Մենք ցանկանում էինք միավորների մեծ առավելություն ունենալ «Արսենալից», և դա մեզ հաջողվեց անել: Պրեմիեր լիգայի համար 7 միավորը անհաղթահարելի չէ, բայց այդ միավորներով մենք ավելի ապահով ենք:

Նպատակադրված են շարունակել այսպես լավ խաղալ, առջևում դեռ բարդ հանդիպումներ կան. բարդ մրցակիցներ. «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարցը վճռված չէ, քանի դեռ չի  ավարտվել վերջին տուրը»,-ասել է Վիլա-Բոաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում