Հայնկես. «Բավարիայի» հաղթանակը հիանալի կամ տպավորիչ չէր
04/03/2013 09:47
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմի» նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակը:
«Դժվարությամբ տրված հաղթանակ էր: Այն հիանալի կամ փայլուն չէր, բայց մենք վաստակեցինք 3 միավոր: Ընդհանուր առմամբ, սա թիմի համար բարդ հանդիպում էր»,-ասել է Հայնկեսը:
Նշենք, որ այս հաղթանակից հետո Մյունխենի «Բավարիան» Դորտմունդի «Բորուսսիայից» առաջ է անցել 17 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում