«Պեսկարան» մնաց առանց գլխավոր մարզչի

«Պեսկարան» մնաց առանց գլխավոր մարզչի

«Պեսկարայի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի գլխավոր մարզիչ Քրիստիանո Բերգոդին հրաժարական է տվել: Ակումբը պաշտոնական հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել մարզչին ձգտումների և նվիրվածության համար: 

Նշենք, որ նոր մարզչի անունը պարզ կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում: Իտալական ԶԼՄ-երի կարծիքով այս պաշտոնը կզբաղեցնի Քրիստիան Բուկկին:

Հավելենք` Բերգոդին գլխավորում էր «Պեսկարան» 2012 թվականի նոյեմբերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում