ՀՀ գավաթի մրցաշարերի առաջին գոլերի հեղինակները (աղյուսակ)

ՀՀ գավաթի մրցաշարերի առաջին գոլերի հեղինակները (աղյուսակ)

2013թ. ֆուտբոլի Հայաստանի գավաթի մրցաշարում վերջապես ֆուտբոլիստներին հաջողվեց բացել գոլերի հաշիվը: Առաջին գոլի հեղինակ դարձավ իմպուլսցի Ռումյան Հովսեփյանը’ 22-րդ րոպեին գրավելով “Փյունիկի” դարպասապահ Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը:

Իսկ մինչ այդ դեռևս անցյալ տարվա նոյեմբերին մեկնարկած գավաթի մրցաշարի 1/8 եզրափակիչում “Ալաշկերտին” ու “Բանանցին” 210 րոպե խաղային ժամանակը բավարար չէր եղել հաշիվը բացելու համար: Փաստորեն 232 րոպե պահանջվեց գավաթի ընթացիկ մրցաշարի անդրանիկ գոլի գրանցման համար: Նման բան գավաթի նախորդ 21 խաղարկություններում տեղի չէր ունեցել:

Հետաքրքիր է, որ գավաթի 2012թ. խաղարկությունում էլ առաջին գոլի հեղինակը կրկին “Իմպուլսի” ֆուտբոլիստն էր’ Արթուր Բարսեղյանը, ով քառորդ եզրափակիչի առաջին խաղի 21-րդ րոպեին գրավել էր “Գանձասարի” դարպասը:

ՀՀ գավաթի խաղարկություններում գրանցված առաջին գոլը խփվել է 1992թ. ապրիլի 4-ին “Նաիրի” մարզադաշտում կայացած “Նաիրի”-“Սյունիք” հանդիպման 8-րդ րոպեին: Գոլի հեղինակը սյունիքցի Արթուր Մանուցյանն էր, ով գրավեց Արարատ Ղազարյանի պաշտպանած դարպասը: “Սյունիքը” հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հետագայում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Լրացուցիչ ժամանակում հյուրերին հաղթանակ պարգևեց “Սյունիքի” ռմբարկու Վարդան Ղազարյանի խփած գոլը: Այդ հանդիպումն առաջինն էր գավաթի մրցաշարում: 1/16 եզրափակիչի մյուս հանդիպումները նշանակված էին ապրիլի 5-ին և 6-ին:

Թվական

Գոլի հեղինակ

Ակումբ

Րոպե

Մրցակից

Հաշիվ

Փուլ

1992

Արթուր Մանուցյան

“Սյունիք”

8

“Նաիրի”

3:2

1/16

1993

Տաթև Կարապետյան

“Կոտայք”

4

“Ալմաստ”

3:1

1/16

1994

Սամվել Կոստանդյան

“Բանանց”

9

“Կանազ”

5:0

1/8

1995

Արամ Սարգսյան

“ԲՄԱ Արայի”

17

“Արագած”

4:1

1/16

1996

Գեղամ Հովհաննիսյան

“Փյունիկ”

4

“Արմավիր”

11:1

1/16

1997

Ռոմեո Ջենեբյան

“Դվին”

14

“ԲՄԱ Արայի”

4:3

1/16

1998

Համբարձում Հովհաննիսյան

ՆԶՄԱ

26

“Ալաշկերտ”

2:0

1/16

1999

Կարեն Զաքարյան

“Կիլիկիա”

2

“Լոռի”

4:1

1/8

2000

Արսեն Դալլաքյան

“Միկա”

10

“Ղարաբաղ”

1:1

1/8

2001

Արմեն Սարգսյան

ՖԻՄԱ

42

“Լեռնագործ”

3:1

1/8

2002

Տիգրան Դավթյան

“Շիրակ”

6

“Լոկոմոտիվ”

6:1

1/8

2003

Իսա Տրաորե

“Փյունիկ”

6

“Միկա-2”

6:0

1/8

2004

Արթուր Պետրոսյան

“Արարատ”

27

“Լեռ. Արցախ”

1:0

1/16

2005

Անու Ռոբերտո Ֆուամենի

“Երևան Յ.”

79

ՖԻՄԱ

1:0

1/16

2006

Մելիքսեթ Սուքիասյան

“Միկա-2”

8

“Գանձասար”

1:3

1/8

2007

Արսեն Բալաբեկյան

“Բանանց”

5

“Դինամո”

5:0

1/8

2008

Նարեկ Բեգլարյան

“Միկա”

19

“Արարատ-2”

7:0

1/8

2009

Արա Հովհաննիսյան

“Ուլիս”

13

“Գանձասար”

4:1

1/4

2010

Արսեն Ավետիսյան

“Գանձասար”

47

“Ուլիս”

1:1

1/4

2011

Խաչատուր Ավետիսյան

“Բանանց”

6

“Գանձասար”

3:0

1/4

2012

Արթուր Բարսեղյան

“Իմպուլս”

21

“Գանձասար”

1:0

1/4

2013

Ռումյան Հովսեփյան

“Իմպուլս”

22

“Փյունիկ”

2:2

1/4

աղբյուրը՝ http://armsport.am/

Հետևեք մեզ նաև Telegram-ում