Ռոնալդու. Ցանկանում եմ «Օլդ Թրաֆորդում» գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին»

Ռոնալդու. Ցանկանում եմ «Օլդ Թրաֆորդում» գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ մտադիր է մարտի 5-ին «Օլդ Թրաֆորդում» դաշտի տերերի հետ կայանալիք խաղում գոլ խփել:

-Ես շատ եմ ցանկանում «Օլդ Թրաֆորդում» գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին»: Դա գեղեցիկ կլիներ: Չգիտեմ, թե ինչպես կտոնեմ գոլը, երևի ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի: Սակայն շատ եմ ցանկանում գոլ խփել: 

Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ինձ ջերմ կընդունեն: Այնտեղ երկար տարիներ եմ անցկացրել, ընկերներ ունեմ: Չեմ կասկածում, որ դա այն  դաշտերից է, որտեղ ինձ ամենաշատն են աջակցում: Մանչեսթերում ես հիանալի ժամանակներ եմ անցկացրել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում