Մարադոնա. Առանց Գվարդիոլայի «Բարսելոնան» խաղում է անիմաստ ֆուտբոլ

Մարադոնա. Առանց Գվարդիոլայի «Բարսելոնան» խաղում է անիմաստ ֆուտբոլ

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նշել է, որ «Բարսելոնան» ներկա պահին չի ցուցադրում այն գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլը, որը կար Պեպ Գվարդիոլայի ղեկավարության ներքո:

Միաժամանակ Մարադոնան նաև առողջություն է մաղթել կապտանռնագույնների ներկայիս գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային, որը առողջական խնդիրների պատճառով գտնվում է ԱՄՆ-ում:

– Տիտոն մեծագույն մարզիչ է, սակայն Գվարդիոլայից հետո «Բարսելոնան» չի ցուցադրում այն գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլը: Կան պահեր, երբ պետք է 3 փոխանցում կատարել և հարվածել դարպասին, սակայն նրանք այլ բան են անում: Առանց Գվարդիոլայի «Բարսելոնան» հոգնած տեսք ունի,- ասել է Մարադոնան: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում