Մացցարին կարող է գլխավորել «Չելսին»

Մացցարին կարող է գլխավորել «Չելսին»

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել լոնդոնյան «Չելսին», հայտնում են իտալական պարբերականները: Մասնագետը չի երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ և դեմ չէ տեղափոխվել Անգլիական Պրեմիեր Լիգա:

Հիշեցնենք, որ «Նապոլին» հաջողությունների է հասնում հենց նրա շնորհիվ: Ավելի վաղ նշվում էր, որ լոնդոնյան ակումբը կարող է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում