Բենտի հերթական վնասվածքը
04/03/2013 14:51
Նմանատիպ
Ակնհայտ է, որ Դարեն Բենտը ցանկանում է այս մրցաշրջանը հիշել որպես վատ երազ:
Այս մրցաշրջանում Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողը ուներ 2 խնդիր՝ վնասվածք և Պոլ Լամբերտ, որը հարձակվողին թողել է պահեստային նստարանին նրա տեղը վստահելով Բենտեկեյին:
10 օր առաջ Բենտը մարզման ժամանակ վնասել էր ոտքը, բուժզննումը ցույց տվեց, որ նրա մոտ կոտրվածք չկա, սակայն պարզ դարձավ, որ մոտակա 3 խաղը նա բաց կթողնի:
Հիշեցնենք, որ այսօր Ասթոն Վիլլան հյուրընկալելու է գործող չեմպիոն Մանչեսթեր Սիթիին, իսկ հաջորդ 2 խաղերում նրանց մրցակիցներն են Ռիդինգն ու ՔՊՌ-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում