Ժոզե Մոուրինյո: «I’m special one» (մաս 2-րդ)

Ժոզե Մոուրինյո: «I’m special one» (մաս 2-րդ)

Մոուրինյոն աշխուժացնում է անգլիական ֆուտբոլը

2002 թվականի ամռանը Ժոզե Մոուրինյոն գլխավորեց Լոնդոնի «Չելսին»: «Ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնում տված առաջին իսկ մամուլի ասուլիսի ժամանակ Մոուրինյոն ասաց. «I’m special one» (Ես առանձնահատուկ (յուրահատուկ) եմ): Շուտով Մոուրինյոյի առանձնահատկությունների կամ գուցե տարօրինակությունների սկսեցին խոսել բոլորը..նրանք, ովքեր թեկուզ ամենաչնչին ձևով կապված են ֆուտբոլի հետ:
Աշխատանք չունեցող մարզիչներին պարազիտներ անվանելը, մրցակիցներին մրցավարի հետ ստոր համաձայնությունների մեջ մեղադրելը, Ռաֆա Բենիտեսի հետ կոնֆլիկտը, սըր Ալեքս Ֆերգյուսոնի հասցեին հնչեցրած մեղադրանքներն ու Արսենի Վենգերի ընտրած մարտավարության քննադատությունը չէին վրիպում ոչ ոքի աչքից: Շատերն անգամ կարծում էին, որ պորտուգալացին նոր շունչ ու կենդանություն բերեց անգլիական ֆուտբոլ: Սակայն այս ամենը չխոչընդոտեց նրան տիտղոսներ նվաճել. Լոնդոնում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում Մոուրինյոն 50 տարիների ընթացքում առաջին անգամ «Չելսիին» հասցրեց մրցաշարային աղյուսակի առաջին’ չեմպիոնական հորիզոնական և նվաճեց Carling Cup’ անգլիական լիգայի գավաթը: Դժվար թե լինեն այնպիսի ֆուտբոլասերներ, ովքեր տեղյակ չեն «Չելսիում» Մոուրինյոյի նորամուծությունների, հաջողությունների մասին: Սակայն անհաջողությունները Չեմպիոնների լիգայում Լոնդոնում չհանդուրժեցին’ Մոուրինյոյի հաջորդ կանգառը Իտալիան էր:

Անմոռանալի մրցաշրջանը «Ինտերում» չի մարեցնում անգլիական ֆուտբոլի կարոտը

Այն ինչի հասավ Մոուրինյոն «Ինտերի» հետ, միլանյան ակումբի երկրպագուները դժվար թե երբևէ մոռանան, իսկ պորտուգալացին ցանկանում էր իր կարիերայում նոր մարտահրավերներ ընդունել: Միաժամանակ չէր դադարում կրկնել, որ կարոտում է անգլիական ֆուտբոլը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, չնայած նրան, որ երբեք էլ շատ լավ հարաբերություններ չի ունեցել Մոուրինյոյի հետ, հայտարարեց, որ ինքն էլ ցանկանում է առանձնահատուկին կրկին տեսնել Պրեմիեր լիգայում: Միգու՞ցե հենց սա է յուրահատկությունը, երբ մրցակիցդ ևս կարոտում է քո ներկայությանը:

Արցունքախառը հրաժեշտ «Ինտերին»

Ինչևէ, Իտալիայից Անգլիա վերադարձ չեղավ, և «Ռեալի» մարտահրավերն ընդունվեց, իսկ հրաժեշտը «Ինտերին» անմենևին էլ հեշտ չէր պորտուգալացու համար. արտասվում էին բոլորը’ և´ ֆուտբոլիստները, և´ երկրպագուները, և´ հենց ինքը…
Իսկ ինչպես այժմ ենք նկատում Մոուրինյոյի համար մադրիդյան կանգառն այնքան էլ դյուրին չէր:

 

Չցանկանալով ընթերցողին ձանձրացնել բոլորին հայտնի, բազմիցս քննարկված ու քննարկվող «Ռեալ»-Մոուրինյո հանգույցի մասին գրելով’ հրապարակման վերջին մասում կներկայացնենք տարբեր տարիների ընթացքում Ժոզե Մոուրինյոյի արտահայտած ամենադիպուկ, սուր ու յուրահատուկ մտքերը…

Շարունակելի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում