Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում գրավել են 3-րդ տեղը
Նմանատիպ
Դանիայի Օդենսե քաղաքում փետրվարի 27-ից մարտի 3-ը կայացած Եվրոպայի հրաձգության առաջնությունում, հայ հրաձիգները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Վազող թիրախ 10մ ձևի’ խառը վազք վարժաձևում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Պետրոսյանը թիմային հաշվարկում 1043 միավորով արժանացել են բրոնզե մեդալի: Առաջին տեղը գրավել է Ուկրաինայի, իսկ երկրորդ տեղը’ Ֆինլանդիայի թիմը:
Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը զբաղեցրել է 7-րդ տեղը (361 միավոր), Շանթ Սարգսյանը 14-րդ տեղը (342 միավոր) և Արթուր Պետրոսյանը 15-րդը տեղը (340 միավոր): Նույն վարժաձևում աղջիկներից Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Մկրտչյանը, ով 334 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: Օդամղիչ հրացան վարժաձևում մրցել է մեր ներկայացուցիչ Սվետլանա Տիգրանյանը, ով 407.2 միավորով զբաղեցրել է 45-րդ տեղը:
Օդամղիչ հրացան 10 մ վարժաձևում հանդես են եկել Հրաչ Բաբայանը և Սուրեն Բերյանը, նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 20-րդ և 49-րդ տեղերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում