«Նապոլին» ցանկանում է գնել Սանչեսին

«Նապոլին» ցանկանում է գնել Սանչեսին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը, ում անունը վերջին շրջանում կապում էին «Յուվենտուսի» հետ, ամռանը, հնարավոր է, տեղափոխվի իտալական մեկ այլ ակումբ` «Նապոլի»:Ավելի վաղ իտալական և իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ Սանչեսը վարձավճարով հանդես կգա «Յուվենտուսում»:

Նշենք, որ Ալեքսիսը կատալոնական ակումբ տեղափոխվեց «Ուդինեզեից»` 2011 թվականին. նրա համար կապտանռնագույնների ղեկավարությունը վճարեց 37 մլն. եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում