AS-ը և MARCA-ն պահանջում են որակազրկել Պիկեին
04/03/2013 19:14
Նմանատիպ
Իսպանական հեղինակավոր AS և MARCA սպորտային պարբերականները կարծում են, որ «Բարսելոնայի» պաշտպան Պիկեն պետք է որակազրկվի: Նրանք կարծում են, որ «Ռեալի» հետ վերջին խաղից հետո Պիկեի ցույց տված ժեստը պետք է համապատասխան մարմինների կողմից պատժվի: Պիկեն ցույց էր տվել, թե ձեռնաշղթաներով է: Լրագրողները համեմատությունն են անցկացնում նույն արարքի համար Ժոզե Մոուրինյոյին պատժելու օրինակը: 2010-ին Մոուրինյոն նույն ժեստի համար 3 խաղով որակազրկվեց ու 50.000 եվրո տուգանք վճարեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում