Չեխը դեմ չէ Մոուրինյոյի վերադարձին
04/03/2013 18:23
Նմանատիպ
«Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը նշել է, որ դեմ չէ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ակումբ վերադարձին.
-Մոուրինյոյի ղեկավարության ժամանակ ակումբը ֆանտաստիկ հաջողությունների հասավ, դրա համար էլ նրա վերադարձին համաձայն չլինելու պատճառ չունեմ: Ժոզեին բոլորը սիրում են. երկրպագուները, ղեկավարությունը, ֆուտբոլիստները: Նա իր աշխատանքով է համապատասխան վերաբերմունքի արժանացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում