IFHHS-ի նոր վիճակագրությունը. լավագույնը «Չելսին» է, «Շիրակը»` 246-րդն է
Նմանատիպ
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրպարակել է աշխարհի ուժեղագույն ակումբների նոր վարկանիշային սանդղակը: Առաջատարը Լոնդոնի «Չելսին է»` 307 միավորով: Երկրորդ հորիզոնականում 304 միավորով «Ատլետիկոն» է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»` 292 միավոր: «Բարսելոնան» և «Ռեալը» զբաղեցնում են համապատասխանաբար` 5-րդ և 7-րդ հորիզոնականները:
Նշենք, որ Գյումրու «Շիրակը» նոր աղյուսակում մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը. նախորդ 245-րդ հորիզոնականի փոխարեն, այսօր գյումրեցիները մի շարք թիմերի հետ կիսում են 246-րդ տեղը:
Ներկայացնում ենք IFHHS-ի լավագույն տասնյակը`
1.«Չելսի» – 307 միավոր
2. «Ատլետիկո Մադրիդ» – 304 միավոր
3. «Բավարիա Մյունխեն» – 292 միավոր
4. «Կորինտիանս» – 287 միավոր
5. «Բարսելոնա» – 283 միավոր
6. «Բոկա Խունիորս» – 281 միավոր
7. «Ռեալ Մադրիդ» – 277 միավոր
8. «Յուվենտուս» – 241 միավոր
9. «Ինտեր» – 234 միավոր
10. «Սան Պաուլո» – 230 միավոր