Գիգզը շնորհակալություն է հայտնել «Ռեալի» երկրպագուներին

Գիգզը շնորհակալություն է հայտնել «Ռեալի» երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» փորձառու կիսապաշտպան Ռայան Գիգզը մասնակցել է «Ռեալի» հետ հանդիպման նախախաղյա մամուլի ասուլիսին և շնորհակալություն հայտնել մրցակցի երկրպագուներին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալի» երկրպագուներին «Սանտիագո Բեռնաբեուում» ինձ օվացիաների արժանացնելու համար: Դրական էմոցիաներ ես զգում, երբ քեզ գնահատում են հակառակորդիդ երկրպագուները: Ինչ վերաբերում է խաղին, ապա արագ խփված գոլը կարող է վճռորոշ լինել»,-ասել է Գիգզը:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը`  ժամը 23:45-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում