Ֆերնանդո Ալոնսո. Այս տարի ինձ ավելի ուժեղ եմ զգում

Ֆերնանդո Ալոնսո. Այս տարի ինձ ավելի ուժեղ եմ զգում

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հայտարարել է, որ այս տարի իրեն ավելի ուժեղ է զգում, քան 2012 թվականին: Ալոնսոն նաև հույս ունի առաջիկա առաջնությունը նախորդից լավ անցկացնել:

-Կարծում եմ` միշտ էլ հնարավոր է կատարելագործվել, ես պատրաստ եմ դրան: Նախորդ մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում, և ես շատ գոհ էի իմ ելույթներից, սակայն կարծում եմ` այս տարին ավելի հաջող կլինի: Մենք մրցաշրջանը կսկսենք լավագույն դիրքից, իսկ ես արդեն սովորել եմ չկրկնել նախորդ անգամ կատարած սխալներս,-Ալոնսոյի խոսքերը մեջբերել է Autosport-ը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում