Ինյեստան վստահ է, որ հաղթելու են «Միլանին»
05/03/2013 11:00
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է «Միլանի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին.
-Վստահ եմ, որ մեր ուժերի սահմանում է հաղթելն ու առաջ անցնելը: Այո, առաջին խաղում վատ արդյունքի հասանք, սակայն հիմա լիովին վստահ եմ, որ հաջորդ փուլ ենք անցնելու: Այս խաղում պետք է որպես եզրափակիչ խաղանք:
Մենք մտահոգ ենք վերջին խաղերի արդյունքներից, սակայն դրանք պետք է ուժեղացնեն մեզ ու նախադրյալ դառնան հաղթանակի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում