Կարլոս. Թող Ռոնալդուն անի այն, ինչ Ռոնալդոն և դրանից հետո կարող ենք համեմատել

Կարլոս. Թող Ռոնալդուն անի այն, ինչ Ռոնալդոն և դրանից հետո կարող ենք համեմատել

«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ այս պահին պետք չէ համեմատել Կրիշտիանու Ռոնալդուին և բրազիլացի Ռոնալդոյին: Սակայն «Անժիի» տնօրենն ամեն պարագայում պորտուգալացուն ուժեղ ֆուտբոլիստ է համարում.

-Մենք այն Ռոնալդուին ենք տեսնում, ով դաշտում էական նշանակություն ունի: Նա անում է ամեն ինչ, որ արժանանա հաջորդ «Ոսկե գնդակին»: Ռոնալդուն թիմի ակնհայտ առաջատարն է, այնպես ինչպես «Բարսայում» Չավին, Ինյեստան և Պույոլը: «Ռեալը» ապրում ու շնչում է նրանով: Եթե այսօրվա խաղում նա հարկ եղած մարզավիճակում չլինի, թիմի համար ավելի մեծ բարդություններ կլինեն: Ինչ վերաբերում է Ռոնալդոյի հետ համեմատությանը, ապա թող Կրիշտիանուն անի այն, ինչ բրազիլացին և դրանից հետո կարող ենք համեմատել նրանց: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում