«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էվրայի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էվրայի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրային, տեղեկացնում է Sky Sports-ը: Գործող պայմանագիրը ֆուտբոլիստի հետ ավարտվում է 2014թ.-ին և ակումբը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել: Ֆուտբոլիստը դեռ չի մեկնաբանել այս խոսակցությունները:

Հիշեցնենք, որ նախկինում խոսակցություններ էին շրջանառվում, իբր ֆրանսիացին ամռանը կտեղափոխվի փարիզյան «ՊՍԺ», որը առաջարկել էր 5 մլն ֆունտ:

Նշենք, որ ֆրանսիացի պաշտպանը Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացնելով 26 հանդիպում, դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում