«Չելսին» տարեկան 12 մլն կառաջարկի Ֆալկաոյին

«Չելսին» տարեկան 12 մլն կառաջարկի Ֆալկաոյին

«Չելսին» հերթական առաջարկն է նախատեսում անել «Ատլետիկոյին» 26-ամյա կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար, տեղեկացնում է The Sun-ը: «Կապույտները» պատրաստ են կոլումբիացու համար առաջարկել 58 մլն եվրո: Անձամբ ֆուտբոլիստին կառաջարկվի տարեկան 11.6 մլն:

Հիշեցնենք, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է առաջարկել 60 մլն: Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 23 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում