Կապելլո. Կասսանոն չգիտի` ի՞նչ է հարգանքը
05/03/2013 17:23
Նմանատիպ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն քննադատել է «Ինտերի» ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոյին, ում հետ աշխատելու փորձ ևս ունեցել է:
Հիշեցնենք, որ Կասսանոն վիճել է իր թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչոնիիի հետ, ինչից հետո չի մասնակցել «Կատանիայի» հետ հանդիպմանը, բացի այդ վճարել է 40.000 եվրո տուգանք:
«Ընդհանուր առմամբ, Կասսանոն լավ տղա է. կամեցող և տաղանդավոր է: Նրա հիմնական թերությունն այն է, որ չգիտի` ի՞նչ է հարգանքը: Անտոնիոն պետք է հասկանա, որ երբեմն պետք է ընդունել նաև այլ մարդկանց կայացրած որոշումները: Նման պահվածքի պատճառով նա ռիսկի է դիմում ընկնել թիմակիցների աչքից»,-ասել է Կապելլոն Rai-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում