Ռամիրեսը հույս ունի` մրցաշրջանի ավարտը հաջող կլինի

Ռամիրեսը հույս ունի` մրցաշրջանի ավարտը հաջող կլինի

«Ազնվականների» ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ մրցաշրջանի ավարտը իր թիմի համար շատ հաջող կդասավորվի: 

«Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում բոլորը վստահորեն ասում էին, որ «Չելսիի» համար ամեն ինչ կորած է, պետք է միայն վերջացնել ելույթները առաջնությունում և այլևս ոչինչ նվաճել հնարավոր չէ: Բայց, բոլորն էլ շատ լավ հիշում են` ի՞նչ եղավ վերջում: Մենք շարունակում ենք պայքարը դեռևս երկու մրցաշարում և փորձում ենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այնպես որ, մինչև վերջին խաղի վերջին րոպեն չենք հանձնվելու: Կփորձենք ցնցող ավարտել մրցաշրջանը»,-ասել է Ռամիրեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում