Չերիշև. Եթե Մոուրինյոն չհաղթի «Մանչեսթեր Յունայթեդին», նրա օրերը Մադրիդում հաշված են

Չերիշև. Եթե Մոուրինյոն չհաղթի «Մանչեսթեր Յունայթեդին», նրա օրերը Մադրիդում հաշված են

«Ռեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշևի հայրը` նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Չերիշևը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը ճակատագրական կլինի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար.

-Մոուրինյոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016թ., բայց բոլորս էլ հիանալի հասկանում ենք, որ ղեկավարությունն ու երկրպագուները տիտղոսներ են ուզում տեսնել: Եթե այս մրցաշրջանում էլ թիմը միայն Իսպանիայի գավաթը նվաճի, ապա հավանաբար մյուս տարի Մոուրինյոյին թիմում չենք տեսնի: Կարելի է ասել, որ եթե պորտուգալացին չհաղթի «Մանչեսթեր Յունայթեդին», նրա օրերը Մադրիդում հաշված են:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում