Սիլվա. «ՊՍԺ»-ի նպատակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչն է
05/03/2013 21:48
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» հետ խաղի մասին.
-Չեմպիոնների լիգա եմ վերադառնում վնասվածքից հետո: Բարդ է, բայց ես պատրաստ եմ: Գիտեք, չխաղալը ևս բարդ է: Մեր նպատակը քառորդ եզրափակիչն է: Մենք լիովին կենտրոնացած ենք առաջիկա խաղին:
«ՊՍԺ»-ում խաղալով՝ անընդհատ ճնշում ես զգում քեզ վրա, սակայն կարծում եմ, դա օգտակար է ու արդյունքում կատարելագործվում ենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում