Ռոնալդու. Գոլերը չեմ տոնել` հարգելով ակումբին և երկրպագուներին
06/03/2013 09:15
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր նախկին ակումբի`«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո պատմել է խաղից ստացած տպավորություններից:
«Ես չեմ տոնել «Մանչեսթերի» դարպասը խփած գոլերը` ակումբի և երկրպագուների հանդեպ ունեցածս հարգանքից ելնելով: Սա իմ երկրորդ տունն է, ուր առաջվա պես աշխատում և խաղում են ինձ հարազատ մարդիկ: Սա մի տեղ է, ուր ես անչափ երջանիկ եմ եղել:
Ես կատարեցի իմ աշխատանքը: «Ռեալը» հաղթեց և առաջ է ընթանում, իսկ ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց: Ես աննկարագրելի զգացողություններ ունեի. պարզապես չէի կարող դրանք արտահայտել այստեղ: Այժմ ցանկանում ենք քայլ առ քայլ մոտենալ Չեմպիոնների լիգայի եզրափակչին»,-ասել է Ռոնալդուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում