Մոուրինյո. Հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում Ֆերգյուսոնի հոգում
06/03/2013 12:23
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Ման. Յունայթեդի» հետ խաղում Նանիին կարմիր քատ ցույց տալու դրվագից (1:2).
-Հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում Ֆերգյուսոնի հոգում: Նույն բանը ես էի զգում, երբ երկու տարի առաջ նույն առաջնության կիսաեզրափակչում Պեպեին հանեցին դաշտից: Այդ դրվագում Ալվեսը և Պեպեն չէին բախվել, ուստի զգուշացումն էլ բավարար կլիներ:
Հիշեցնենք, որ Նանին խաղի 56-րդ րոպեին կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում