Լեննոն. Կոնտեի խոսքերն անիմաստ են
06/03/2013 14:11
Նմանատիպ
«Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լեննոնը մեկնաբանել է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի այն խոսքերը, իբր «Սելթիկի» հարձակվող Գարի Հուլերը ստանդարտների ժամանակ խանգառում էր Բուֆոնին:
– Հուլերը տուգանային հրապարակում կարող է կանգնել այնտեղ, որտեղ ցանկանում է, ինչպես մյուս բոլոր ֆուտբոլիստները: Դրա համար Կոնտեի խոսքերն անիմաստ են,- ասել է շոտլանդական թիմի մարզիչը,- Նա կանոնների խախտում թույլ չէր տվել: Մինչև Հուլերը չի դիպչում գնդակին նա կարող է կանգնել այնտեղ, որտեղ կուզի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում