Վենգերը ցանկանում է ձեռք բերել «Սուոնսիի» ֆուտբոլիստին
06/03/2013 15:57
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը և այդ նպատակով կփորձի ձեռք բերել «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսին: Վենգերին չի գոհացնում Թոմաս Վերմալենի և Պեր Մերտեզակերի խաղը:
Ուելսցի խաղացողի մոտ Վենգերը տեսնում է այն հատկությունները, որը կօգնեն իր թիմին: Ուելսի հավաքականի ավագին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Լիվերպուլը»: Ուիլյամսի պայմանագիրը մինչև 2015թ. է նախատեսված: Գործարքը կարող է արժենալ 8 մլն ֆունտ, տեղեկացնում է The Guardian-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում