Բալոտելլին վերսկսել է մարզումները
06/03/2013 18:26
Նմանատիպ
Երեկ իտալական մամուլում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին վնասվածքի լրջության պատճառով չի կարողանա մասնակցել «Ջենոայի» հետ հանդիպմանը:
Սակայն, արդեն այսօր Մարիոն մասնակցել է թիմի մարզումներին և պատրաստվում է առաջիկա հանդիպմանը: Բալոտելլին «Միլանին» պետք է օգնի հենց «Ջենոայի» հետ խաղի ժամանակ, քանի որ թիմի մյուս հարձակվող Ջանպաուլո Պացինին «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հանգստի հնարավորություն է ստացել: Հիշեցնենք, որ Բալոտելլին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի հանդիպումներին, որովհետև այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում արդեն ելույթ է ունեցել ՉԼ-ում:
Հավելենք` «Միլանի» կազմում անցկացրած 4 խաղում Մարիոն դարձել է 4 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում