Անառակ որդու վերադարձը. Կասսանոն ընդգրկվել է «Ինտերի» հայտացուցակում

Անառակ որդու վերադարձը. Կասսանոն ընդգրկվել է «Ինտերի» հայտացուցակում

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիի և հարձակվող Անտոնիո Կասսանոյի վիճաբանությունը, կարծես, արդեն անցյալում է:

Կասսանոն, ով հանդերձարանում աղմկահարույց կոնֆլիկտ էր ունեցել Ստրամաչոնիի հետ,  ընդգրկվել է թիմի` Եվրոպա լիգայի շրջանակներում «Տոտենհեմի» հետ խաղի հայտացուցակում:

Մյուս հարձակվողներից հայտացուցակում են Պալասիոն և Կոլոմբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում