Բեյլի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Չեմպիոնների լիգայում խաղալուց

Բեյլի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Չեմպիոնների լիգայում խաղալուց

«Տոտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, ամռանը կմերժի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու առաջարկությունը: Դրա համար Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորած թիմին անհրաժեշտ է միայն նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Goal.com-ը գրում է, որ ուելսեցի ֆուտբոլիստի համար Մադրիդ տեղափոխվել-չտեղափոխվելու հարցը կախված է հենց Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությունից:

Նշենք, որ «Տոտենհեմը» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում